Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը խոսել է 2021 թվականին ունեցած դեպրեսիայի և ալկոհոլային կախվածության մասին։
34-ամյա հարձակվողը խոստովանել է, որ «շատ, շատ դժվար ժամանակաշրջան» է անցել «Արսենալից» հեռանալուց հետո։ Նա տեղափոխվել «Բարսելոնա» 2022 թվականի փետրվարին: Ֆուտբոլիստը կարծում է, որ դեպրեսիայի մեջ է հայտնվել ծնողների առողջական խնդիրների հետ կապված իրավիճակի համար։
«Վստահ եմ, դեպրեսիայի մեջ էի։ Խոսքը քո սովորականից լրջորեն տարբերվող վարքի մասին է։ Օրինակ, ես սկսեցի շատ խմել։
Բարդ, շատ դժվար ժամանակաշրջան էր։ Դա սկսվեց «Արսենալի»՝ ինձնից ազատվելուց առաջ։ Այսպիսով, այո, դա դեպրեսիա էր՝ կապված իմ ծնողների հետ: Սա կարող է ազդել տղամարդու վրա, և դա նորմալ է:
Մենք հաճախ ենք լսում, որ դրա մասին պետք է խոսել: Դրա մեջ ամոթալի բան չկա, չնայած ես հոգեբանի չեմ այցելել, գիտեմ, որ դա իսկապես կարող է օգնել: Մարդիկ պետք է բացվեն։ Եթե անեի, կարծում եմ, որ ավելի լավ կզգայի:
Ինձ մի փոքր մղում էր պետք, որպեսզի վերագտնեմ հանդիպումները հաղթելու բերկրանքը: «Մարսելը» խելահեղ թիմ է, կասկածում եմ, որ կարող էի ավելի լավ տեղում հայտնվել: Սա էքստրեմալ սպորտ է, որը մենք սիրում ենք»,- ասել է մարսելյան ակումբի խաղացողը Colinterview YouTube-ի ալիքում։
























































