Մոսկվայի «Լոկոմոտիվն» իր պաշտոնական կայքում հայտարարել է հարձակվող Արտյոմ Ձյուբայի հեռանալու մասին։
«Շնորհակալ ենք Արտյոմին ակումբի զարգացման գործում ունեցած մեծ և կարևոր ներդրման և հաղթելու մշտական ցանկության համար»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
Ձյուբան երկաթուղայինների ճամբար է տեղափոխվել 2023 թվականի փետրվարին։ «Լոկոյի» կազմում մեկուկես մրցաշրջանում Արտյոմը անցկացրել է 39 հանդիպում, խփել 12 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։ Բացի այդ, նա թարմացրել է Ռուսաստանի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուի անձնական ռեկորդը՝ հասնելով 160 գոլի։
























































