ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին չի ցանկանում, որ հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական ակումբից անվճար հեռանա Մադրիդի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ալ-Խելաիֆին հրաժարվում է ֆրանսիացի խաղացողին վճարել ընդհանուր 80 միլիոն եվրո աշխատավարձ և բոնուսներ։ Նշվում է նաև, որ ՊՍԺ-ն չի վճարել Մբապեի ապրիլ ամսվա աշխատավարձը և փետրվարին աստղային ֆուտբոլիստին չի փոխանցել խոստացված մեծ բոնուսը։ Այժմ ֆրանսիացի հարձակվողի փաստաբանները զբաղվում են գործընթացով:
Հիշեցնենք, որ հարձակվողն ավելի վաղ հայտարարել էր, որ կլքի փարիզյան ակումբը հունիսի վերջին ավարտվող պայմանագրից հետո։ Հաղորդվում էր, որ Մբապեն հինգ տարվա պայմանագիր կկնքի Մադրիդի «Ռեալի» հետ։ Հարձակվողը «Ռեալում» տարեկան կստանա 15 միլիոն եվրո՝ ավելի քիչ, քան նրան վճարում էին ՊՍԺ-ում: Այս դեպքում խաղացողը 150 միլիոն եվրոյի չափով բոնուս ստանալու իրավունք ունի: