Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Տերզիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի եզրափակիչ խաղի մասին։
«Մենք կարող ենք մեծ բանի հասնել։ Կենտրոնացած ենք շաբաթ օրվա խաղի վրա և պատրաստվում ենք դրան, որքան կարող ենք»,- Տերզիչի խոսքերն է մեջբերում Դորտմունդի «Բորուսիայի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա այս շաբաթ օրը՝ հունիսի 1-ին։