Մամուկա Ջուգելին, որը հանդիսանում է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի գործակալը, ասել է, որ ՊՍԺ-ն առաջարկ է ուղարկել իր հաճախորդի համար։
«Սաուդյան ակումբների կողմից հետաքրքրվածության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, սակայն կա հետաքրքրություն և առաջարկ ՊՍԺ-ից: Ամեն ինչ կախված է «Նապոլիից» և Դե Լաուրենտիսից:
Տղան այժմ կենտրոնացած է եվրոյի վրա և ցանկանում է լավ հանդես գալ Վրաստանի հավաքականի առաջին պատմական խաղում խոշոր մրցաշարում: Նա չի ցանկանում այլ բանով իրեն շեղել»,- Ջուգելիի խոսքը մեջբերում է լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիական գրանդը պատրաստ է Կվարացխելիայի համար վճարել 60 մլն եվրո։