ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի գավաթի եզրափակիչ խաղից հետո, որում փարիզցիները հաղթեցին «Լիոնին» (2-1), ասել է, թե երբ պաշտոնապես կհայտարարի իր նոր ակումբի մասին։
«Ժամանակին կհայտարարեմ իմ նոր ակումբի մասին: Կարծում եմ՝ հաշված օրեր են մնացել հայտարարությանը։
Սպասեք հայտարարությանը»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’equipe-ը։
Նշենք, որ սա Մբապեի վերջին հանդիպումն էր ֆրանսիական ակումբի կազմում։ 2024 թվականի ամռանը լրանում է 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը փարիզյան ակումբի հետ, և նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա նոր թիմին, որն, ամենայն հավանականությամբ, կլինի Մադրիդի «Ռեալը»։