ՊՍԺ-ն պատրաստ է 100 միլիոն եվրո վճարել «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի համար, պնդում է Foot Mercato-ն։
Կվարախցելիան «Նապոլիում» հանդես է գալիս 2022 թվականի ամռանից։ Այս մրցաշրջանում 23-ամյա վրացին անցկացրել է 44 հանդիպում, դարձել 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը նեապոլցիների հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Նախկինում Կվարախցելիան հանդես է եկել Բաթումի «Դինամոյում», «Ռուբինում» և Մոսկվայի «Լոկոմոտիվում»: