Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի մասնակցել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ակումբից հեռանալու կապակցությամբ կազմակերպված հրաժեշտի երեկոյին։
Ըստ Le Parisien-ի՝ Կիլիանը Մակրոնին ներառել է հյուրերի ցանկում և իսկապես հույս ուներ, որ նա կգա, սակայն դա տեղի չի ունեցել։
Երեկոյին չի մասնակցել նաև փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ Նա կոնֆլիկտի մեջ է Մբապեի հետ՝ նրան անշնորհակալ համարելով հեռանալու որոշման համար։
Ընթրիքը տեղի է ունեցել մայիսի 20-ի երեկոյան Փարիզի կենտրոնում գտնվող իտալական ռեստորաններից մեկում։ Միջոցառմանը մասնակցել են ինչպես թիմի ներկայիս, այնպես էլ նախկին խաղացողները, ինչպես նաև ակումբի աշխատակիցները: