ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է Ֆրանսիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն: Մբապեն 4-րդ տարին անընդմեջ հասնում է այս նվաճմանը:
25-ամյա հարձակվողը Լիգա 1-ի 29 խաղում դարձել է 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆրանսիայի առաջնության լավագույն ասիստենտ է ճանաչվել նրա թիմակից Ուսման Դեմբելեն. 26 խաղում նա ութ գոլային փոխանցում է կատարել։
«Լիլի» հարձակվող Անխել Գոմեսը և «Բրեստի» հարձակվող Ռոմեն դել Կաստիլյոն նույնպես ունեն 8-ական գոլային փոխանցում, սակայն երկուսն էլ ավելի շատ հանդիպում են անցկացրել, քան Դեմբելեն՝ համապատասխանաբար 31 և 33:
Մայիսի 10-ին Մբապեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ՊՍԺ-ն։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նա Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2029 թվականը։