Ուրբաթ օրը՝ մայիսի 17-ին, Ֆրանսիայի երկրորդ Լիգայում կայացավ 2023/24 մրցաշրջանի եզրափակիչ տուրը։
«Անժերը» ոչ-ոքի խաղաց «Դյունկերկի» հետ (0-0) և շնորհիվ այն բանի, որ «Սենտ Էտյենը» պարտվեց իր խաղում, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը:
Մեկ տարի անց թիմը վերադարձավ ֆրանսիական ֆուտբոլային էլիտա։
«Սենտ Էտյենը» զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և փլեյ-օֆֆի եզրափակչում կխաղա «Փարիզ»-«Ռոդեզ» հանդիպման հաղթողի հետ, որոնք զբաղեցրեցին համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները: