Ֆրանսիական «Բրեստը» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Լիգա 1-ի 32-րդ տուրում ՊՍԺ-ից «Նիցայի» կրած պարտության արդյունքում Էրիկ Ռոյի թիմը ապահովել է Ֆրանսիայի առաջնության լավագույն քառյակում իր տեղը։
Այսպիսով, «Բրեստի» համար երաշխավորված է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Թիմը կմասնակցի մրցաշարի առնվազն երրորդ որակավորման փուլին։
Մինչ այժմ ակումբը երբեք չի մասնակցել եվրոպական մրցաշարերի։ «Բրեստը», որը 33 տուրից հետո ունի 58 միավոր, դեռ կարող է զբաղեցնել երրորդ տեղը։