«Պարի Սեն Ժերմենի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն բաց է թողել իր թիմի մարզումը Լիգա 1-ի 32-րդ տուրի «Նիցայի» հետ խաղից առաջ։ Այս մասին հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ Մբապեն ձախ ազդրի հատվածում անհարմարություն է զգում: Ակումբը հարձակվողին թողել է բուժման՝ թույլ չտալով այսօր մասնակցել թիմի մարզմանը։
Նշենք, որ «Նիցայի» հետ հանդիպումից առաջ մարզումը բաց են թողել նաև Կեյլոր Նավասը (հիվանդություն), Ուսման Դեմբելեն (ոտքի ձախ ազդրի վնասվածք), Լուկաս Էրնանդեսը (վերականգնում ծնկի խաչաձև կապանի պատռվածքից հետո)։ Սերխիո Ռիկոն շարունակում է վերականգնման ծրագիրը գլխի ծանր վնասվածքից հետո, իսկ Պրեսնել Կիմպեմբեն ապաքինվում է աքիլեսյան ջլի պատռվածքից:
Այս մրցաշրջանում ֆրանսիացին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 44 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ Մբապեի շուկայական արժեքը կազմում է 180 մլն եվրո։
























































