Ֆրանսիական ՊՍԺ-ն կարող է պայմանագիր կնքել Լիսաբոնի «Սպորտինգի» շվեդ hարձակվող Վիկտոր Դյոկերեշի հետ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի ղեկավարությունը կարծում է, որ շվեդը կարող է փոխարինել Կիլիան Մբապեին։ Ֆրանսիացին մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն։ Ֆրանսիական ակումբն արդեն սկսել է բանակցել խաղացողի շրջապատի հետ և ակնկալում է, որ մյուս թոփ-ակումբները չեն կարողանա պայմանագիր կնքել 25-ամյա հարձակվողի հետ՝ բարձր տրանսֆերային արժեքի պատճառով։
Այս մրցաշրջանում Դյոկերեշը պորտուգալական ակումբի կազմում անցկացրել է 47 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 41 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը «Սպորտինգի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։