Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» ընդունել էր «Մարսելին»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով (առաջին խաղը՝ 1։1)։
Բերգամոն ներկայացնող թիմի կազմում աչքի ընկան Ադեմոլա Լուկմանն ու Մատեո Ռուջերին։
«Ատալանտան» եզրափակիչում կխաղա «Բայերի» հետ։
Եվրոպա լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայում՝ Դուբլինի «Ավիվա» ստադիոնում։