ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, կմնա իր պաշտոնում։
Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:
Նշվում է, որ փարիզցիների նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին դեռ վստահում է մասնագետին և այն նախագծին, որը նրանք միասին կառուցում են։ Միաժամանակ՝ հարցականի տակ է սպորտային տնօրեն Լուիս Կամպոսի ապագան։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգան լքել է կիսաեզրափակիչ փուլում՝ երկու խաղում նույն 0-1 հաշվով պարտվելով Դորտմունդի «Բորուսիային»։
Նշենք, որ փարիզցիները ժամանակից շուտ հաղթեցին Լիգա 1-ը ու կխաղան նաև Ֆրանսիայի գավաթի եզրափակչում։