«Բարսելոնայի» և «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին անվանել է փարիզյան թիմի պատմության լավագույն ֆուտբոլիստ։
«Կարծում եմ՝ Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։
Հաշվի առնելով նրա ներդրումը և այն ազդեցությունը, որը նա թողեց Փարիզում իր ելույթով, նա կհեռանա այս թիմից՝ արդեն իսկ մտնելով նրա պատմության մեջ որպես լավագույնը»,- Անրիին մեջբերում է Football Tweet-ը։
Կիլիան Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։