Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող Զինեդին Զիդանը Մարսելում (Ֆրանսիա) կվառի օլիմպիական կաթսան։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Այսօր՝ մայիսի 8-ին, Մարսելում տեղի է ունենում տոնական արարողություն՝ կապված Հունաստանից օլիմպիական կրակով «Բելեմ» առագաստանավի ժամանման հետ։ Երեկոյան օլիմպիական կրակը կտեղափոխվի ցամաք։ Նշվում է, որ առաջիկա խաղերը հյուրընկալող երկրի տարածքում օլիմպիական կրակի փոխանցումավազքի առաջին մասնակիցը կլինի լողորդ Ֆլորանտ Մանոդուն։ Աղբյուրի համաձայն, փոխանցումավազքի երրորդ մասնակիցը կլինի Զինեդին Զիդանը, որն էլ հետագայում կվառի օլիմպիական կաթսան։
Էստաֆետը կավարտվի հուլիսի 26-ին Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ օլիմպիական կրակի վառմամբ։
Մինչև 2021 թվականը Զինեդին Զիդանը զբաղեցրել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը։