«Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Չարլզ Օսթինի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին հայտնում է The Sun-ը:
30-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ վարակվել է անցած շաբաթ Չելտնեմի մրցավազքի փառատոնում: Օսթինն անցած շաբաթվանից ի վեր չի տեսել իր կնոջն ու երեխաներին, քանի որ ինքնամեկուսացել է: Հարձակվողը պատմել է, որ իր ջերմությունը բարձրացել է մինչև 39.7 աստիճան:
«Ինձ թվում էր՝ ինչ-որ մեկն իմ վրա դույլով ջուր էր լցնում: Ես ամբողջովին թաց էի»,- պատմել է Օսթինը: Անձամբ ֆուտբոլիստն իրեն հիմա շատ ավելի լավ է զգում: