Հայտնի է, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգա «Լիվերպուլը» ԱՊԼ-ի 36-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում։ Հանդիպումը կկայանա Վեսթ Բրոմվիչի «Հոութորնս» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19։30-ին, իսկ մերսիսայդցիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմով․
«Լիվերպուլ»․ Ալիսոն, Ռոբերտսոն, Ռիս Ուիլյամս, Ալեքսանդր-Առնոլդ, Ֆիլիպս, Տիագո Ալկանտարա, Ֆաբինյո, Ջոնս, Մանե, Սալահ, Ֆիրմինյո։
Պահեստայիններ․ Ադրիան, Կումետյո, Ցիմիկաս, Նեկո Ուիլյամս, Կլարկսոն, Շաքիրի, Վուդբյորն, Վեյնալդում, Օրիգի։
«Լիվերպուլը» 35 խաղից հետո 60 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ «Վեսթ Բրոմվիչը» 26 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է գտնվում։