Լոնդոնի «Արսենալը» հեշտությամբ հաղթահարեց Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի արգելքը:
Լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Վեսթ Բրոմվիչի» դարպասը. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, մեկական անգամ էլ աչքի ընկան Բուկայո Սական, Ալեքսանդր Լակազետն ու Նիկոլյա Պեպեն:
1/16 եզրափակչում Արտետայի թիմը կմրցի «Ուիմբլդոնի» հետ: