«Ռեյմսի» գլխավոր մարզիչ Ուիլ Սթիլը լքել է զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին ֆրանսիական ակումբը հայտնել է իր պաշտոնական կայքում։
31-ամյա մասնագետը գլխավորել է «Ռեյմսը» նախորդ մրցաշրջանում, երբ թիմը գտնվում էր մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում: Անգլիացին ոչ միայն օգնեց ակումբին խուսափել լիգայից դուրս մնալուն, այլև մրցաշրջանն ավարտել աղյուսակի միջնամասում:
«Ռեյմսը» ներկայումս Ֆրանսիայի առաջնությունում զբաղեցնում է տասնմեկերորդ տեղը:
31-ամյա Սթիլը հնարավոր է գլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը», որն ամռանը մտադիր է բաժանվել իր ներկայիս մարզիչ Դևիդ Մոյեսից։