Ֆրանսիական «Բրեստն» իր պատմության մեջ առաջին անգամ կխաղա եվրոպական մրցաշարերում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հաղորդվում է, որ 5-4 հաշվով հաղթելով «Ռենին», «Բրեստը» երաշխավորել է 2023/24 մրցաշրջանի Ֆրանսիայի առաջնությունում լավագույն հնգյակում իր տեղը։
Եթե նրանց հաջողվի պահպանել ներկայիս երրորդ տեղը, նրանք կնվաճեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:
Հաջորդ հանդիպումը «Բրեստը» կանցկացնի շաբաթ օրը՝ մայիսի 4-ին, սեփական հարկի տակ՝ «Նանտի» հետ: