ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 31-րդ տուրում «Հավրի» նկատմամբ (3:3) տարած հաղթանակի մասին։
«Զվարճալի երեկո է, քանի որ մրցակիցը, որն այդքան քիչ գրոհներ էր անցկացրել, երեք գոլ խփեց: Կարծում եմ, որ նման բան չեմ տեսել իմ կարիերայում: Նրանք լավ էին պաշտպանվում, բայց մենք արժանի էինք հաղթանակի։
Կցանկանայի ընդգծել, թե որքան անհավանական են մեր երկրպագուները: Կապ չունի՝ հաշիվը 1։2 է, թե 1։3, նրանք չեն դադարում երգել։ Նրանց վերաբերմունքը վարակիչ էր»,- Էնրիկեի խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն, որն ունի 70 միավոր, առաջին տեղում է Լիգա 1-ում։ «Հավրն» ունի 29 միավոր և 15-րդ տեղում է։
Հաջորդ տուրում փարիզյան ակումբը կխաղա «Թուլուզի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 12-ին։