Իսպանական «Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հաջորդ մրցաշրջանը կարող է սկսել նոր ակումբում։
Todofichajes-ի համաձայն՝ վրացի դարպասապահի տրանսֆերով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն դժգոհ է իտալացի Ջանլուիջի Դոնարումայի խաղից և սկսել է փոխարինող փնտրել նրան։
Թեկնածուների թվում է նաև Մամարդաշվիլին։ Հնարավոր տրանսֆերի գումարը գնահատվում է 35 մլն եվրո։
Գեորգիի աշխատանքային պայմանագրի ժամկետը «չղջիկների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառ։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում վրացին անցկացրել է 32 հանդիպում և բաց թողել 34 գնդակ։