Իտալական «Ինտերի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն նշել է, որ կարոտում է մարզումներն ու նորմալ կյանքը:
«Արդեն 9 օր է՝ ես տանն եմ: Չեմ կարողանում գնալ ոչ մի տեղ: Երեկ քիչ էր մնում խելագարվեի: Ես Իսկապես կարոտում եմ սովորական կյանքը: Լինել ընտանիքի անդամների հետ, շփվել մարդկանց հետ: Կարոտում եմ մարզումները, խաղերը, երկրպագուներով լի մարզադաշտերը: Այսպիսի պահերին սկսում ես գնահատել կյանքը»,-Լուկակուի խոսքերն է մեջբերում A Bola-ն:
Հիշեցնենք, որ Իտալիայում կորոնովիրուսի տարածման պատճառով Ա սերիան դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը: