ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է այն հարցին, թե կցանկանա՞ր, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպեր Մադրիդի «Ռեալին».
«Նախ պետք է դուրս թողնենք մեր խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմին: Ինչպես հիշում եք, դա մահվան խումբ էր։ «Բորուսիան» որակյալ թիմ է, ինչպես մենք։ Այս կիսաեզրափակիչը շատ բարդ է լինելու: Եզրափակիչ դուրս գալու ճիշտ նույն ցանկությունն ունի նաև «Բորուսիան»: Եթե հասնենք եզրափակիչ, ապա ես ձեզ կպատասխանեմ»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրեյները X սոցցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ ՊՍԺ-«Բորուսիա» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին Դորտմունդում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 7-ին։