Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ատալանտան» ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Խաղի միակ գոլը 7-րդ րոպեին խփեց Մոհամեդ Սալահը՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։
Իտալական թիմը դիմակայությունում հաղթեց ընդհանուր՝ 3։1 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։