Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Իվան Ռակիտիչը վստահ է, որ ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում կլինի «Բարսելոնայի» տարին։
«Կարծում եմ՝ այս տարի Չեմպիոնների լիգայում կլինի «Բարսելոնայի» ժամանակը։ Թիմում կա և՛ երիտասարդություն, և՛ բարձր որակ»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2015 թվականին։ Այն ժամանակ եզրափակիչում կատալոնացիները 3-1 հաշվով պարտության մատնեցին Թուրինի «Յուվենտուսին»։ Բեռլինում կայացած այդ խաղում հենց Ռակիտիչն էր դարձել հանդիպման առաջին գոլի հեղինակը։
Իր ողջ պատմության ընթացքում «Բարսելոնան» Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարում հաղթել է հինգ անգամ՝ 1992, 2006, 2009, 2011 և 2015 թվականներին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պայքարը զիջեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
























































