Անգլիական «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հիացական խոսքեր է հնչեցրել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդի արդյունավետության հասցեին։
«Պարզապես չեմ կարող պատկերացնել, որ Հալանդը 1000 գոլ չի խփի կամ չի դառնա պատմության լավագույն ռմբարկուն։ Արդյունավետության և վիճակագրության առումով ես երբեք նման բան չեմ տեսել։ Այս ամենը կրկնվում է յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, և քանի որ նա դա անում է անընդհատ, դա այլևս արտասովոր երևույթ չի թվում։
Նա նոր երկու գնդակ հեղինակեց Չեմպիոնների լիգայի արտագնա խաղում։ Եթե դա աներ մեկ այլ հարձակվող, ապա դա կհամարվեր մեծագույն իրադարձություն, իսկ նրա դեպքում ամեն ինչ ընկալվում է որպես սովորական օրինաչափություն։ Ես պարզապես այլ սցենար չեմ տեսնում. ի վերջո, նա կդառնա մեծագույն ռմբարկուն և կխփի ավելի շատ գոլ, քան իրենից առաջ որևէ մեկը»,- Կարագերի խոսքերը մեջբերում է CBS Sports-ը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խաղարկության լիագյի փուլի առաջին տուրում պորտուգալական «Պորտուի» դեմ կայացած խաղում (2-0) Հալանդը դարձել էր դուբլի հեղինակ։



























































