«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ ՊՍԺ-ի հետ հանդիպման մրցավարները սխալվել են՝ 11 մետրանոց չնշանակելով կատալոնացիների օգտին։
Հանդիպման 64-րդ րոպեին Իլկայը Վիտինյայի հետ պայքարից հետո ընկել է հյուրերի տուգանային հրապարակում։ «Բարսելոնայի» կիսապաշտպանը դեղին քարտ է ստացել սիմուլյացիայի համար։
«Կարծում եմ, որ պետք է 11 մետրանոց լիներ: Ես առանց հպման չեմ ընկնում, ուստի ինձ համար ամեն ինչ չափազանց ակնհայտ է»,- Գյունդողանի խոսքն է մեջբերել Football Espana-ն։