ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կիսվել է իր հույզերով «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։ Փարիզցիները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում հաղթեցին կատալոնացիներին (4-1) ու դուրս եկան կիսաեզրափակիչ։
«Սա հրաշալի է.․․ Մենք սպասել ենք այս պահին։ ՊՍԺ-ն թոփ-ակումբ է. Մենք այստեղ ենք, որպեսզի գնանք որքան հնարավոր է հեռու: Մենք հիանալի հանդիպում անցկացրինք։ Մեզ շատ էին քննադատում, բայց ես շատ վստահ էի։ Մենք պատրաստ էինք այս պահին։
Մենք ցանկանում ենք շարունակել նույն ոգով։ Դուք պետք է հանգստություն պահպանեք: Չեմպիոնների լիգան շատ բարդ է, յուրաքանչյուր մանրուք կարևոր է։
Ես խոսել եմ Էնրիկեի հետ խաղից առաջ։ Ես ասացի նրան, որ ուզում եմ, որ մենք առաջ գնանք: Ես վստահում եմ նրան։ Շնորհակալ եմ նաև երկրպագուներին, մենք մեզ զգում էինք ինչպես տանը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչը բարդ է։ Մենք ցանկանում ենք լավ պատրաստված լինել այդ հանդիպմանը։ Մարզիչը լավ է ճանաչում «Բորուսիային», — մեջբերում է ՊՍԺ-ի նախագահին RMC Sport-ը։