«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, որն ամռանը պետք է միանա «Ռեալին» ազատ խաղացողի կարգավիճակով, պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Բարսելոնայի» նկատմամբ հաղթանակը կփոխի՞ իր որոշումը։
«Ոչ, ոչ»,- Մբապեի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ 25-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիր է կնքել 2024 թվականի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է հինգ տարով։
Հաղորդվում էր նաև, որ Մբապեն ամռանը Մադրիդ տեղափոխությունից հետո հինգ տարվա ընթացքում կարող է վաստակել 225 միլիոն եվրո, իսկ ազատ խաղացողի կարգավիճակով ֆրանսիացի հարձակվողի բոնուսը կկազմի մոտ 150 միլիոն եվրո:
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ 25-ամյա ֆուտբոլիստը փարիզցիների հետ նվաճել է 13 տիտղոս։ Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 41 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Նրա գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 180 մլն եվրո։