«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի հանդիպումների խիտ գրաֆիկի մասին՝ հաշվի առնելով Եվրոպայի լիգայի խաղերը։ Այսօր՝ ապրիլի 11-ին, մերսիսայդցիները եվրոպական կարևորագույն երկրորդ մրցաշարի 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնեն իտալական «Ատալանտայի» հետ։
«Անցյալ տարի մենք բավական արագ դուրս մնացինք եվրոպական մրցապայքարից, բայց սովորաբար շատ հեռու ենք գնում: Այնպես որ, մեզ համար սա միանգամայն նորմալ իրավիճակ է։
Այո, մարզումների ժամանակ գրեթե անհնար է մարզվել, մենք շատ ժամանակ ենք ծախսում մեր մրցակիցներին վերլուծելու վրա: Կիրակի, իսկ հետո հինգշաբթի խաղալը նորմալ է: Ավելի դժվար է, երբ առաջինը հինգշաբթի է, իսկ հաջորդը՝ կիրակի: Բայց ամեն ինչ լավ է, մենք սովոր ենք»,- Կլոպի խոսքը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։