Ժերոմ Ռոտենը քննադատել է Ջանլուիջի Դոննարումայի խաղը «Բարսելոնայի» դեմ խաղում։
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Բարսելոնային» (2:3): Դոննարուման մի շարք սխալներ թույլ տվեց և 10 հնարավորից 3 միավոր ստացավ L’Equipe-ից։
«Ինչպես է նա անկյունայիններին խաղում իր դարպասի տարածքում… Նույնիսկ Ռաֆինյայի երկրորդ գոլի դեպքում նա ետ է վազում՝ առանց որևէ բան անելու և քիչ է մնում ընկնի հետույքի վրա: Ամենավատն այն է, որ մենք մտածում էինք, որ այս տարի նրա համար ամեն ինչ ավելի լավ կլինի:
Իր կարգավիճակով նա այլևս արդարացումներ չունի։ Նա այլևս Նավասի հետ մրցող երիտասարդ դարպասապահ չէ։ Նրան դարձրին թիվ մեկ դարպասապահ, և այժմ նա պետք է պատասխանատվություն ստանձնի»,- ասել է ՊՍԺ-ի նախկին խաղացողը RMC Sport-ի եթերում:
























































