Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսն իր 500-րդ հանդիպումն է անցկացրել ակումբի կազմում։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղը հոբելյանական էր գերմանացի պաշտպանի համար։
35-ամյա պաշտպանը դորտմունդցիների կազմում անցկացրած հանդիպումների քանակով զիջում է միայն նախկին կիսապաշտպան Միխայել Ցորկին՝ 572 խաղ։
Այս մրցաշրջանում Հյումելսը դորտմունդցիների կազմում անցկացրել է 32 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
























































