Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հստակեցրել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի ապագան։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով COPE-ի լրագրող Միգել Անխել Դիասին, առաջիկա շաբաթների ընթացքում մադրիդյան ակումբի ներկայացուցիչները հանդիպում կունենան բելգիացու ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ «արքայական» ակումբը մտադիր է ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել 34-ամյա դարպասապահի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Հիշեցնենք, որ Կուրտուայի ներկայիս աշխատանքային համաձայնագրի ժամկետը «սերուցքայինների» հետ ուժի մեջ է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Բելգիացին Մադրիդ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը՝ Լոնդոնի «Չելսիից»։
Մադրիդյան գրանդի կազմում անցկացրած ընդհանուր 338 հանդիպումներում Կուրտուան բաց է թողել 329 գնդակ, իսկ 130 խաղում կարողացել է դարպասը պահել անառիկ։

























































