Կատալոնական «Բարսելոնայում» գոհ են թիմի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի կատարած աշխատանքից, սակայն մեծ ակումբները միշտ մտածում են ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարի մասին:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը, «կապտանռնագույնները» ծրագրում են ապագայում գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Միկել Արտետային։
«Իրավիճակին ծանոթ աղբյուրները մեզ հայտնել են, որ «Բարսելոնայում» Արտետային համարում են այն մասնագետը, որին մի օր կարելի է փորձել վերադարձնել «Կամպ Նոու»: Այս լուրերը շրջանառվում են նաև այն բազմաթիվ հայտարարությունների ֆոնին, թե Արտետան ապագայում կարող է վերադառնալ հայրենիք՝ գլխավորելու մեծ թիմ»,- գրում է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Միկել Արտետան «Բարսելոնայի» ակադեմիայի սան է։ Իսպանացի մասնագետը 2019 թվականի դեկտեմբերի 22-ից գլխավորում է Լոնդոնի «Արսենալը», որի ղեկավարությամբ «զինագործները» նախորդ մրցաշրջանում նվաճեցին Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսը:
























































