«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Ռեալի» հետ խաղից հետո խոսել է մադրիդյան թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մասին։ Այս հանդիպմանը խորվաթ պաշտպանը դարձել էր գոլի հեղինակ։
«Ինձ համար դա շատ բան է նշանակում: Հաճելի էր տեսնել, թե ինչպես է հավաքականում իմ թիմի ավագը խաղում իմ դեմ։ Ես գիտեմ, որ Մոդրիչն արդեն մեծ է, բայց նա դեռ լավ է զգում իրեն,- Գվարդիոլի խոսքն է մեջբերել Madrid Xtra-ն։
Այս մրցաշրջանում 22-ամյա Գվարդիոլը անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 75 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Մադրիդի «Ռեալի» դեմ պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին՝ Մանչեսթերում։