«Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ասել է, որ դեմ չի լինի մի օր գլխավորել անգլիական որևէ թոփ ակումբ։
«Հենց հիմա ես շատ աշխատանք ունեմ։ Բայց ես երիտասարդ մարզիչ եմ, և մի օր ԱՊԼ-ում աշխատելը՝ շատ լավ գաղափար է:
Սա շատ ուժեղ մրցաշար է՝ մեծ թվով ականավոր ֆուտբոլիստներով»,- ասել է Ալոնսոն «Վեսթ Հեմի» հետ խաղի նախաղային մամուլի ասուլիսի ժամանակ:
Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կհանդիպեն Լևերկուզենի «Բայերն» ու «Վեսթ Հեմը»: Հանդիպումը կկայանա վաղը։