Ռոդրիի առանց պարտության հանդիպումների շարքը «Մանչեսթեր Սիթիի» կազմում տևում է մեկ տարուց ավելի։
Երեկ «քաղաքաբնակները» ոչ-ոքի խաղացին «Ռեալի» հետ (3-3) Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում։
Ռոդրիի համար այս խաղը 66-րդն էր անընդմեջ առանց պարտության բոլոր մրցաշարերում։ Ռոդրին չի մասնակցել այս ժամակահատվածի այն հանդիպումներում, որում Գվարդիոլայի թիմը պարտվել է։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանի ռեկորդային շարքը տևում է 429 օր՝ Ռոդրիի մասնակցությամբ 66 խաղում, այս ընթացքում «Սիթին» տարել է 51 հաղթանակ և 15 անգամ ոչ-ոքի խաղացել։