«Մանչեսթեր Յունայթեդի» հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն իր կարծիքն է հայտնել թիմի ընթացիկ արդյունքների մասին։
«Դա բարդ է։ Ինձ նյարդայնացնում է, որ չեմ պայքարում տիտղոսների համար։ Առաջին տեղից տարբերությունը 20 միավոր է։ Սա է իրականությունը։
Չեմպիոնների լիգայի ուղեգրի կամ տիտղոսի մասին մտածելն իմաստ չունի, պետք է մտածել ընթացիկ հանդիպումների մասին։
Մենք վերջին հանդիպումներում ինը միավոր վաստակելու հնարավորություն ունեինք, բայց վաստակեցինք երկուսը, ինչի պատճառով էլ տխուր էինք»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում AS-ը՝ հղում անելով ESPN-ին: