«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին կիսվել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի հանդիպումների սպասելիքներով։
«Շատ քիչ վատ բան կարելի է ասել մի թիմի մասին, որը պայքարում է Պրեմիեր լիգայի չեմպիոնության համար: Նրանք լավ են վարվում գնդակի հետ: Հեշտ գործ չի լինի, երկու ուժեղ թիմեր կհանդիպեն դեմ առ դեմ»,- Գնաբրիի խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։
«Բավարիա» — «Արսենալ» խաղը կկայանա ապրիլի 9-ին Լոնդոնում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 17-ին Մյունխենում։