ՊՍԺ-ի պաշտպան և թիմի ավագ Մարկինյոսը նշել է, որ դեմ չի լինի խաղալ փարիզեցիների կազմում մինչև իր կարիերայի ավարտը։
«Ես իմ ապագան տեսնում եմ ՊՍԺ-ում։ Այս մարզաշապիկը, այս ակումբը, այս քաղաքն իմ տունն է:
Ես պատրաստ եմ ամեն կերպ օգնել թիմին, և ավելի քան ուրախ կլինեմ կարիերայիս մնացած մասն անցկացնել ՊՍԺ-ում։
Այո, լավ կլիներ կարիերաս ավարտել այստեղ»,- Մարկինյոսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
























































