Թուրքիայի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Մեհմեդ Կասապօղլուն հայտարարել է Թուրքիայի Սուպերլիգայի դադարեցման մասին: Դադարեցվել են նաև բասկետբոլի և վոլեյբոլի լիգաները:
Մինչ օրս, Եվրոպայում միայն Բելառուսի և Թուրքիայի առաջնություններն էին շարունակվում: Փաստացի, միայն Բելառուսում է ֆուտբոլն այս պահին արդիական:
Աշխարհում, այս պահի դրությամբ, կորոնավիրուսից զոհվել է 9000 մարդ, իսկ ավելի քան 85 հազար մարդ բուժվել է: