Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ հուլիսից սկսած, ամենայն հավանականությամբ, երկրպագուներին կթույլատրվի ներկա գտնվել խաղերին.
«Մեր նպատակը մրցաշրջանն ավարտելն է, այլապես շատ հարցեր կառաջանան: Մինչև առաջնության վերսկսումը թիմերի անդամները պարբերաբար կորոնավիրուսի թեստեր կհանձնեն: Եթե վարակակիրներ հայտնաբերվեն, կուղարկվեն կարանտին, իսկ առաջնությունը կշարունակվի:
Կան ավելի ծանր վիճակում գտնվող երկրներ: Մեր առաջնային խնդիրն առանց երկրպագուների առաջնությունը սկսելն է: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, հուլիսյան խաղերը կանցկացվեն արդեն երկրպագուների ներկայությամբ»,-ասել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: