Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության վերսկսման ժամկետների վերաբերյալ կա հստակ որոշում։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Նիհատ Օզդեմիրը հայտնել է, որ նրանք նախատեսում են վերսկսել առաջնությունը հունիսի 12-ին։
«Մենք նախատեսում ենք ավարտել առաջնությունը իշխանությունների աջակցությամբ։ Հույս ունենք ավարտել այն հուլիսի վերջին»,-Օզդեմիրի խոսքն է մեջբերում Goal-ը։
Թուրքիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։