ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Football-Espana-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները 25-ամյա ֆրանսիացուն թույլ կտան ընտրել տրանսֆերի մասին հայտարարելու օրը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն հրաժարվել է ՊՍԺ-ի 80 միլիոն եվրոյի չափով բոնուսից՝ «Ռեալ» տեղափոխվելու համար։ Նա նաև ասել է, որ իր ապագայի մասին կհայտարարի մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը։
Այս մրցաշրջանում Մբապեն անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 39 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։