2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչ Տոկիոյին օլիմպիական կրակը փոխանցելու արարողությունը կայացավ այսօր՝ մարտի 19-ին:
Արարողությունը, որն անցկացվել է Աթենքի «Պանաթինայիկ» մարզադաշտում, անցկացվել է առանց հանդիսատեսների՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Հունաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Սփիրոս Կապրալոսը ջահը հանձնել է Տոկիոյի 2020-ի կազմկոմիտեի ներկայացուցիչ Նաոկո Իմոտոյին: Այժմ օլիմպիական կրակը կհասցնեն Միյագի պրեֆեկտուրա:
The Olympic flame is on its way to #Tokyo2020 🔥
— #Tokyo2020 (@Tokyo2020) March 19, 2020
Tokyo Organizing committee representative Naoko Imoto has received the flame and it will now be transported to Miyagi prefecture in a specially designed #Tokyo2020 lantern. 🇯🇵#OlympicTorchRelay #UnitedByEmotion pic.twitter.com/963rIXeGtQ
2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաքում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսը կարող է խանգարել այդ ծրագրերին:
The Olympic Flame burning for the #Tokyo2020 Games was handed over to a small Japanese delegation on Thursday during a ceremony held at the Panathinaic Stadium in Athens. https://t.co/aJfaSvIFHV pic.twitter.com/n1oqUNICpa
— China News 中国新闻网 (@Echinanews) March 19, 2020