«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կորցնում հույսը, որ Կիլիան Մբապեն կմնա ակումբում՝ չնայած մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողի հեռանալու մասին լուրերին։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Մբապեն ՊՍԺ-ին ասել է, որ կհեռանա ակումբից, երբ իր պայմանագրի ժամկետը լրանա մրցաշրջանի ավարտին, և սպասվում է, որ «Ռեալին» կմիանա անվճար հիմունքներով: Սա դեռևս չի հաստատվել կողմերից ոչ մեկի կողմից, և Էնրիկեն կարծում է, որ հավանականություն կա, որ 25-ամյա խաղացողը կմնա փարիզյան ակումբում:
«Ես դեռ հույս ունեմ, որ Կիլիանը կփոխի իր միտքը: Այս պահին նա ոչինչ չի ասել, հնարավոր է մտափոխվի։ Եկեք պատկերացնենք, որ այս մրցաշրջանում մենք նվաճում ենք բոլոր չորս տիտղոսները, և Կիլիանը վերջին րոպեին որոշում է կայացնում… որոշում, որ նա մնում է Փարիզում: Ինչո՞ւ ոչ: Տեսնենք»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Goal-ը: