ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստական կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity Euro Cup 2024 միջազգային մրցաշարին։ Վերջինս UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։
Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետևյալ պայմաններին՝
- — 18-40 տարեկան է.
- — զբաղվել է ֆուտբոլով.
- — ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.
- — ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.
- — ունի ճամփորդական փաստաթուղթ.
- — պատրաստ է շաբաթական երկու օր հատկացնել երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.
- — պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Շվեյցարիա։
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ՝ ապրիլի 10, 2024 թ.։
Մանրամասները՝ ՀՖՖ պաշտոնական կայքում: